Դատավորի լիազորություններ են դադարեցվել
- Sep 27, 2021
- 1 min read

Բարձրագույն դատական խորհրդի սեպտեմբերի 27-ի որոշմամբ՝ Ռուստամ Մախմուդյանի՝ դատավորի լիազորությունները համարվել են դադարած։
«1. Հանրապետության նախագահին առաջարկել Ռուստամ Ջասմի Մախմուդյանի թեկնածությունը՝ Վերաքննիչ վարչական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար:
2. Սույն որոշման 1-ին կետով ներկայացված առաջարկի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 117-րդ հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու պահից Ռուստամ Ջասմի Մախմուդյանի՝ Վարչական դատարանի դատավորի լիազորությունները համարել դադարած և վերջինիս հանել վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից»,- նշվում է որոշման մեջ:
Comments