top of page

ՀՀ-ն պահանջում է արտահանձնել ԵԱՀԿ-ում Մակեդոնիայի առաքելության ղեկավարի տեղակալին

  • Sep 11, 2021
  • 1 min read

Գլխավոր դատախազությունը փաստաթղթեր է ներկայացրել Սերբիայի պատկան մարմիններին՝ Հյուսիսային Մակեդոնիայի քաղաքացի Միլե Միլենկովսկիին Հայաստանին արտահանձնելու համար: Այդ մասին «Լուրեր»-ի հետ զրույցում ասել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:


Միլենկովսկին ձերբակալվել է սեպտեմբերի 4-ին Սերբիայում՝ ՀՀ պահանջով: Նա ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի առաքելության ղեկավարի տեղակալն է: Ըստ իրավապահների՝ Միլենկովսկիին օգնել է ապօրինի ճանապարհով Հայաստանից դուրս գալ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրականացման գործընթացում 2009-2018 թթ. առերևույթ հանցավոր արարքներ կատարելու գործով օտարերկրացի մեղադրյալներից մեկին:


Ապօրինի սահմանահատման գործով, բացի Միլե Միլենկովսկիից, անցնում է «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային բաժնի ավագ հսկիչը և Հյուսիսային Մակեդոնիայի ևս մեկ քաղաքացի:


Նրանց գործն արդեն մեկ տարի է՝ դատարանում է: Ապօրինի սահմանազատում կազմակերպելու համար հետախուզվում են նաև Ուկրաինայի և Բուլղարիայի քաղաքացիներ:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page