Հայաստանում պետականաշինության հիմնաքարերից մեկը պետք է լինի Արցախը․ Դավիթ Բաբայան
- Sep 1, 2021
- 1 min read

Ստեփանակերտում մեկնարկել է Արցախի Հանրապետության անկախության հռչակման տոնին նվիրված հատուկ նիստը, որին մասնակցում են նաև Հայաստանի խորհրդարանի երեք խմբակցությունների ներկայացուցիչները։ Հանդիպմանը ներկա են նաև Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը, ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը և այլք։
MediaHub.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ նիստը բացել է Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը։
Արթուր Թովմասյանը նախ նշել է, որ երկար քննարկում է եղել նախքան նիստը հրավիրելը, բայց, ի վերջո, որոշվել է անցկացնել այն՝ հաստատելու Արցախի գոյությունը։
«Արցախցու՝ իր հողում հարատևելու կամքն անբեկանելի է»,- ասել է Թովմասյանը։
Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն էլ իր ելույթում ընդգծել է, որ արցախապահպանության և արցախակենտրոնության համար Հայաստանն ու Սփյուռքը չպետք է ջանք խնայեն։
«Հայաստանում պետականաշինության հիմնաքարերից մեկը պետք է լինի Արցախը»,- ասել է նա։
Բաբայանը շեշտել է՝ Արցախի միջազգային ճանաչումն այժմ գերխնդիր է։
Comments