top of page

«Կեղծ ընդդիմադիրների հետ բացառում եմ իմ գործունեությունը»․ Դավիթ Հարությունյան

  • May 15, 2021
  • 1 min read


«Պատիվ ունեմ» դաշինքի ստեղծման արարողությունից հետո լրագրողների հարցերին է պատասխանել ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը:


Լրագրողի հարցին, թե Սյունիքի իրավիճակով պայմանավորված արդյո՞ք կհայտարարվի ռազմական դրություն և կչեղարկվեն ընտրությունները, ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ ՀՀԿ-ն առաջինն է եղել, ով դեմ է եղել ընտրություններին․ «Մենք միշտ պատրաստ ենք եղել ցանկացած սցենարի, մենք միշտ պատրաստ ենք եղել զենք վերցնելու և հիմա էլ, եթե լինի դրա անհրաժեշտությունը՝ կանենք նույնը»։


Վերջինս նշեց նաև, որ կեղծ ընդիմադիրների հետ բացառում է իր գործունեությունը, սակայն չի բացահայտի նրանց ինքնությունը․ « ընտրություններից հետո ամեն ինչ պարզ կլինի, իսկ եթե կլինեն մարդիկ՝ ում ինքնությունը կմնա անհայտ, մենք ինքներս կբացահայտենք դա»։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page