top of page

Ինչո՞ւ Դավիթ Տոնոյանը միայն հիմա կալանավորվեց, և ո՞րն է ցուցմունք չտալու պատճառը

  • Oct 13, 2021
  • 2 min read


Պաշտպանության նախարարի պաշտոնից Դավիթ Տոնոյանի ազատվելուց անցել է գրեթե մեկ տարի, և միայն հիմա նրա նկատմամբ իրականացվող իրավական գործընթացի արդյունքում կալանավորելու որոշում կայացվեց։


Դավիթ Տոնոյանն ու Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո) մոտ 3 մլրդ ՀՀ դրամ հափշտակելու և կեղծիքներ կատարելու կասկածանքով ձերբակալվել են օրեր առաջ՝ սեպտեմբերի 30-ին, այնուհետև կալանավորվել են։


Դավիթ Տոնոյանի՝ պաշտպանության նախարարությունում 2,5 տարիներին իրականացրած չարաշահումների մասին մամուլում հրապարակումները բազմաթիվ էին։ Մասնավորապես, նրա անունը կապվում էր Պատրոն Դավոյի (Դավիթ Գալստյանի) անվան հետ, սակայն իրավապահներից մեկ տարի պահանջվեց Տոնոյանին ձերբակալելու որոշում կայացնելու համար, չնայած, որ իշխանափոխությունից հետո երկրից թալանածը «կոպեկ-կոպեկ հետ վերադարձնող» իշխանությունների գործելաոճում դժվար է մտաբերել մի դեպք, երբ նրանք այսչափ հապաղեն։


Դավիթ Տոնոյանը, ըստ մամուլի հրապարակումների, 2018թ. հունիսի 14-ին ՊՆ բյուջեից 3,5 մլն դրամ անտոկոս վարկ է հատկացրել Պատրոն Դավիթի օֆշորային ընկերությանը, իսկ պաշտոնից դուրս գալուց մի քանի ժամ առաջ Տոնոյանը 27 մլն դոլար փոխանցում է կատարել օֆշոր։ Կենտրոնական բանկը, սակայն, կանխել է այդ փոխանցումը։ Մամուլի մեկ այլ հրապարակման համաձայն էլ Դավիթ Տոնոյանը 250-300 դոլարանոց զրահաբաճկոնները նույն Դավիթ Գալստյանից գնել է 1300 դոլարով։


Պատրոն Դավիթի «Royalsys Engineering LTD» ընկերության միջոցով 2019թ-ին ՀՀ ՊՆ-ն փորձել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության «Ջադարա» ընկերությունից զենք գնել, սակայն գործարքի վերջին փուլում կազմակերպությունը հրաժարվել է զենք մատակարարել, քանի որ պարզել է՝ «Royalsys Engineering»-ը ոչ թե ՀՀ ՊՆ-ին կից կառույց է, այլ Բրիտանական Վիրջինյան օֆշորային գոտում գրացված ընկերություն։ Ավելին, «Ջադարա»-ի ղեկավրությունը հայտնել է ՀՀ ՊՆ-ին, որ պատրաստ է զենքի առքուվաճառքի նոր պայմանագիրը քննարկել միայն անմիջական ՊՆ-ի հետ, ոչ թե միջնորդ կազմակերպության միջոցով։


Հայաստանին զենք մատակարարող Դավիթ Գալստյանը պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խորհրդականն էր: Նրա «Մոսսթոն էնջինիերինգ» ընկերությունը, ըստ ԱԱԾ-ի, պաշտպանության նախարարության հետ կնքել է պայմանագիր՝ պարտավորվելով 2018-ին բանակին մատակարարել 1983-86 թվականների արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի արկեր, բայց մատակարարել է 1977 թվականի չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի արկեր, որոնք էապես զիջել են մարտավարական հատկանիշներով, և դրանց կիրառելու դեպքում անհնար է եղել լուծել մարտական խնդիրներ։

Օրեր առաջ էլ նախկին նախարարի փաստաբանական խումբը հայտարարություն էր տարածել՝ նշելով.

«Պարոն Տոնոյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և որևէ պարագայում չի ընդունի, քանի որ իրեն մեղադրում են մի արարքի մեջ, որը նա չի կատարել:


ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնից ազատվելուց հետո պարոն Տոնոյանը ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից՝ հաշվի առնելով պետական գաղտնիքը, ՀՀ ազգային անվտանգության և միջպետական հարաբերությունների շահերը: Այսօր ևս պարոն Տոնոյանն այդ շահերը վեր է դասում սեփական շահերից և, տիրապետելով տեղեկատվության մեծ ծավալի, այն չի օգտագործում հանրային տիրույթում սեփական պաշտպանության համար»:


Փաստաբանական թիմը նաև հավելել է.

«Պարոն Տոնոյանը վստահ է, որ հատուկ մասնագիտական գիտելիքներ ունեցող անձանց կողմից կատարված փորձաքննության արդյունքները փաստարկված և անաչառ պատասխաններ կտան ՀՀ զինված ուժերի համար «անորակ» և «տեխնիկական նորմերին չհամապատասխանող» զենք-զինամթերքի մասին պնդումներին: Պարոն Տոնոյանը պայքարելու է հանուն արդարության, իր անմեղության եւ բարի համբավի վերականգման համար»:


Այս հայտարարության առնչությամբ մամուլը գրեց, որ պաշտպանության նախկին նախարարի լռությունը կապված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձի հետ: Ըստ մամուլի հրապարակման՝ բանն այն է, որ Տոնոյանն իր մտերմիկ շրջապատում ասել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղյակ է եղել այն ամբողջ գործընթացից, ինչի մեջ մեղադրում են իրեն: Նա մեղադրվում է մոտ 4,7 մլն դոլար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։ Նույն գործով մեղադրյալ է նաև բանակին զինամթերք մատակարարած ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանը։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page