Search
Վարդենիսի թևում զորքը բավական հաջող պատասխան կրակով ճնշել է ադրբեջանական ակտիվությունը. Թորոսյան
- Aug 13, 2021
- 1 min read

Հանուն հայ զինվորի ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Վարդենիսի թևում տեղի ունեցածի մասին, քանի որ մանրամասներ պաշտոնական չեն ասվել, ես ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՍԵՄ։
Վարդենիսի թևում, հիմնական երկու տեղամասում է ընթացել հրաձգային փոխհրաձգություն` Սոթքի հատվածում (հանքի ուղղությամբ դիրքերը) և Կութ գյուղի թևում (գյուղի վրա չէ դիրքերի վրա)։ Զորքը բավական հաջող պատասխան կրակով ճնշել է ադրբեջանական ակտիվությունը։
Զոհ-վիրավոր չունենք, այս պահի ունեցած ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ։ Այս պահին նորմալ է, լուրջ միջադեպ չկա»։
Comments