Search
Իրանը կորոնավիրուսի 5-րդ ալիքին բախվելու մտավախություն ունի
- Jul 3, 2021
- 1 min read

Իրանը կարող է բախվել COVID-19-ի հինգերորդ ալիքին, քանի որ կորոնավիրուսի շատ վարակիչ «դելտա» շտամը տարածվում է երկրում: Ինչպես հայտնում է Ruters-ը, այս մասին նախազգուշացրել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
«Մտավախություններ կան, որ ամբողջ երկիրը կարող է բախվել 5-րդ ալիքին, եթե բավարար ուշադրություն չդարձվի առողջապահական նախազգուշացումներին: Այսօր հաղորդվում է, որ մարդկանց 69 տոկոսը պահպանում է նախազգուշական միջոցները», - ասել է Ռոհանին:
留言