top of page

Դեմագոգիան և պոպուլիզմը փակուղի են տանում, Հայաստանն ուղղորդեք դեպի ապագա․ Արմեն Սարգսյանը՝ ԱԺ-ում

  • Aug 2, 2021
  • 1 min read

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ութերորդ գումարման խորհրդարանի անդրանիկ նիստում հաջողություն մաղթեց ընտրված պատգամավորներին։


Նա նշեց, որ խորհրդարան անցած քաղաքական ուժերին հնարավորություն է ընձեռվել նախ՝ մշակել, ապա իրականացնել ապագայինին միտված իրական ռազմավարական ծրագրեր։


«ՀՀ քաղաքացիներն ակնկալում են, որ կգտնվեն առկա խնդիրների լուծումները և կդրսևորվի կամք՝ Հայաստանն ուղղորդելու դեպի զարգացում, դեպի ապագա։ Ցանկալին որպես իրականություն ներկայացնելու փորձերը, դեմագոգիան և պոպուլիզմը ճանապարհ են դեպի փակուղի»,- նշեց նա։

ժ

Ըստ Արմեն Սարգսյանի՝ պետք է ամեն ինչ անել՝ պահպանելու մեր պետականությունը որպես համազգային գաղափարախոսություն։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page