Search
Իջևանի դենդրոպարկի տնօրենն աշխատանքից ազատվել է առերևույթ չարաշահումների համար. պարզաբանում
- Aug 20, 2021
- 1 min read

Շրջակա միջավայրի նախարարության Արգելոցապարկային Համալիր Reserve Park Complex-ը պարզաբանում է.
«Ի պատասխան «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի Իջևանի դենդրոպարկի արդեն նախկին տնօրեն Մեխակ Սայադյանի՝ տարբեր լրատվամիջոցներով տարածած պնդումների, թե իրեն աշխատանքից ազատելը քաղաքական ենթատեքստ ունի, և որ ինքը մեկ տարի շարունակ հետապնդվել է նախարար Ռոմանոս Պետրոսյանի կողմից։
Պարոն Մեխակ Սայադյանին հորդորում ենք զերծ մնալ տեղեկատվական սադրանքների դիմելուց և այդ կերպ ապատեղեկատվություն տարածելուց:
Հանրությանը հորդորում ենք չհավատալ մանիպուլյատիվ բնույթի և իրականության հետ որևէ աղերս չունեցող տեղեկությունների»:
Comments