top of page

Գերմանիայի դեսպանն ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում /տեսանյութ/

  • Sep 13, 2021
  • 1 min read


Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջից։

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Բանցհաֆին՝ հայ-գերմանական կապերի խորացման և երկու երկրների ու ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման գործում ունեցած ավանդի համար:

Նախագահը նշել է, որ, որպես երիտասարդ խորհրդարանական հանրապետություն, այս ընթացքում Հայաստանի համար կարևոր էր ծանոթանալ խորհրդարանական կառավարման ավանդույթներ ունեցող Գերմանիայի փորձին, և շնորհակալություն է հայտնել փորձի փոխանակման գործում ցուցաբերած աջակցության ու համագործակցության համար:

Դեսպան Միխայել Բանցհաֆը նշել է, որ շարունակելու է մնալ Հայաստանի լավ բարեկամը և այսուհետ ևս կձգտի հնարավորինս նպաստել երկու երկրների միջև կապերի զարգացմանը:


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page