top of page

Դեսպանների այցն անհանգստություն է պատճառել թե՛ ղեկավարությանը, թե՛ ռուս խաղաղապահներին. «Հրապարակ»

  • May 21, 2021
  • 1 min read


ԵՄ անդամ պետությունների դեսպանները մայիսի 20-ին այցելել են Սյունիքի մարզ՝ մոտիկից ծանոթանալու Սեւ լճի տարածքում տիրող իրավիճակին, սակայն, որոշ տեղեկություններով, դեսպանները լճին շատ չեն մոտեցել՝ հարակից բարձունքից վերադարձել են։ Մեզ ասացին, որ չնայած նրանց ուղեկցել է փոխարտգործնախարար Ավետ Ադոնցը, բայց դեսպանների այցն անհանգստություն է պատճառել թե՛ ռազմական ղեկավարությանը, թե՛ ռուս խաղաղապահներին։


«Հրապարակ»-ի տեղեկությամբ՝ ռուսական կողմը կտրականապես դեմ է եղել՝ կասկածներ ունենալով, որ ռուսական կողմին սրանով փորձում են դուրս մղել գործընթացից, եւ ՀՀ զինվորական ղեկավարության միջոցով փորձել է կանխել դեսպանների մուտքը տարածք։


«Հրապարակ»-ը տեղեկացավ նաև, որ չնայած ԱԳՆ-ն թույլ է տվել, որ լրատվամիջոցները լուսաբանեն դեսպանների այցը լճի տարածք, հավատարմագրել մի քանի լրատվամիջոցի ներկայացուցչի, սակայն վերջին պահին պաշտպանության նախարարությունն արգելել է։


Մինչդեռ ՊՆ-ն մի քանի օր առաջ, երբ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էր բարձրանում Սեւ լիճ, այդ «փիառ-այցը» լուսաբանելու համար թույլ էր տվել, որ Հանրային հեռուստաընկերության եւ տեղի թերթերից մեկի լրագրողները բարձրանան՝ արգելելով միայն ոչ յուրային լրատվամիջոցների մուտքն այդ տարածք։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page