Գերմաներենից որևէ դիմորդ 20 միավոր չի հավաքել․ օտար լեզուների քննությունների արդյունքները հայտնի են
- Jun 15, 2021
- 1 min read

Հունիսի 11-ին դիմորդները միասնական քննություն հանձնեցին օտար լեզուներից։ ԳԹԿ մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը MediaHub.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ հայտնի են օտար լեզուներից քննությունների նախնական արդյունքները։
«74 դիմորդ հայտագրվել էր «ֆրանսերեն» առարկայից, և բոլորն էլ ներկայացել են քննությանը։ Միջին միավորը կազմել է 14.7, դրական միավորի շեմը չի հաղթահարել 6 դիմորդ, կամ դիմորդների 8.1 տոկոսը։ 18-20 միավոր է ստացել 18 դիմորդ, կամ մասնակիցների 10.8 տոկոսը։ 20 միավոր է ստացել 1 դիմորդ»,- ասաց Խաչանուշ Գրիգորյանը։
Նրա տրամադրած տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ այս տարի դիմորդների թիվն ավելացել է, իսկ 18-20 միավոր հավաքածների թիվը՝ նվազել։
«Գերմաներեն» առարկայից հայտագրվել է 85 դիմորդ, մասնակցել է 84-ը։ Միջին միավորը կազմել է 13.6, դրականի շեմը չի հաղթահարել 12 դիմորդ կամ դիմորդների 14.3 տոկոսը։ 18-20 միավոր է հավաքել 13 դիմորդ կամ մասնակիցների 15.5 տոկոսը։ Որևէ դիմորդ չի ստացել 20 միավոր։
«Գերմաներենից» նախորդ տարվա համեմատ դիմորդների թիվն ավելացել է, իսկ 18-20 միավոր հավաքածների տոկոսը նվազել՝ 31.6-ից իջնելով 15.5-ի։
«Անգլերեն» առարկայից հայտագրվել է 4346 դիմորդ, որից քննությանը մասնակցել է 4271-ը։ Միջին միավորը եղել է 14.5, իսկ դրականի շեմը չի հաղթահարել դիմորդներից 356-ը կամ 8.3 տոկոսը։ 18-20 միավոր ստացել է 1233- ը կամ մասնակիցների 28.9 տոկոսը։ 20 միավոր ստացել է 31 դիմորդ։
Նախորդ տարվա համեմատ այս տարի դիմորդների թիվը կտրուկ աճել է։ 2020թ-ին «անգլերեն» առարկայից միասնական քննություն է հանձնել 1773 դիմորդ։
Նշենք, որ արդյունքները վերջնական չեն, քանի որ հնարավորություն կա բողոքարկելու քննությունների արդյունքները։
Հեղինակ՝ Արմինե Նավոյան
Comments