top of page

Նոր Հաճնի կամրջի տակ դի է հայտնաբերվել

  • Jul 19, 2021
  • 1 min read


2021թ. հուլիսի 18-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ Նոր Հաճն քաղաքի կամրջի սկզբնամասում կայանված է «Գազ 3110» մակնիշի ավտոմեքենա՝ առանց վարորդի: Այս մասին հայտնում է ՔԿ-ն:


Տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նշված ավտոմեքենան պատկանում է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակչին, որը վարել է վերջինիս եղբայրը՝ ծնված 1984թ., ում դին 2021թ. հուլիսի 18-ին՝ ժամը 06:00-ի սահմաններում, հայտնաբերվել է Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաք տանող կամրջի տակ՝ ձորի դժվարամատչելի տեղանքում:


Տղամարդու մահվան պատճառը (պատճառները) պարզելու նպատակով որոշում է կայացվել՝ դիակի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին: Բացատրություններ են վերցվել մահացածի հարազատներից և կնոջից:


Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Հանձնարարություններ են տրվել ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ծառայողներին:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page