top of page

Պարզվել է «Դոն Պիպոյի» տան խուզարկության պատճառը. «Pastinfo.am»



Մայիսի 10-ին ՀՀ ոստիկանությունը խուզարկություն է կատարել քրեական հեղինակություն համարվող Արթուր Ասատրյանի՝ «Դոն Պիպոյի»-ի և ևս 13 անձի բնակարաններում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից՝ նշելով, որ խուզարկությունը կատարվել է նրա թիկնապահի սպանության գործի շրջանակներում։

Հիշեցնենք, որ «Դոն Պիպոյի» թիկնապահն սպանվել է մայիսի 4-ին՝ Վաղարշապատում։

Ոստիկանությունը հայտնել էր, որ 2021թ. մայիսի 4-ին` ժամը 22:35-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ հրազենային վնասվածքով, մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 1992թ. ծնված երիտասարդ: Քիչ անց ստացվել է ևս մեկ ահազանգ այն մասին, որ «Կրծքավանդակի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 2000թ. ծնված մեկ այլ երիտասարդ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2021թ. մայիսի 4-ին` ժամը 22:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փողոցում շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով՝ վերոնշյալ երիտասարդներին սպանելու նպատակով, ապօրինի պահվող ինքնաձիգից բազմաթիվ անկանոն կրակոցներ է արձակել տղամարդկանց ուղղությամբ, որոնք գտնվել են «Հունդայի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենայի մեջ, և դիմել փախուստի:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page