Search
Թողեք ինձ հանգիստ, ես Արա Այվազյանի խոսնակը չեմ․ Վահրամ Դումանյան
- Jun 3, 2021
- 1 min read

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն ասաց, որ ինքն Արա Այվազյանի խոսնակը չէ, իրեն հանգիստ թողնեն։ Այդ կերպ նա արձագանքեց ԱԳ ՝արդեն նախկին նախարար Արա Այվազյանի հրաժարականը մեկնաբանելու մասին իրեն ուղղված հարցին։
Դումանյանը վրդովվեց նաև մեկ այլ հարցից, թե արդյոք եղե՞լ է ազգային պետական շահերին հակասող խնդիր։
«Հետո ինչ, որ այս կառավարության անդամ եմ։ ԱԳ նախարարության հայտարարության հետ կապված ես էլ հարցեր ունեմ»,- ասաց նա։
Նախարարի պաշտոնակատարը հայտարարեց, որ հրաժարականի մանրամասներին չի տիրապետում։
Comentarios