Search
Քննարկվում է «3+3» ձևաչափը՝ ՀՀ, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի, ՌԴ, Թուրքիայի մասնակցությամբ
- Oct 6, 2021
- 1 min read

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Իրանի արտգործնախարարի հետ քննարկվել է Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի մասնակցությամբ «3+3» ձևաչափ ստեղծելու գաղափարը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Այս համատեքստում մենք այսօր քննարկեցինք «3+3» ձևաչափի ստեղծման նախաձեռնությունը՝ երեք անդրկովկասյան երկրներ և նրանց երեք խոշոր հարևանները՝ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան»,- ասել է Լավրովը Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիրա Աբդոլլահիանայի հետ մամուլի ասուլիսի ժամանակ:
Comments