top of page

Շատ ավելին պետք է անել, որպեսզի Արցախում երաշխավորվի տևական խաղաղություն. ԵԱՀԿ ԽՎ նախագահ

  • Sep 17, 2021
  • 1 min read


ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆելտը նախօրեին ԵԱՀԿ Մշտական խորհրդում իր առաջին ուղերձում խոսել է ԵԱՀԿ տարածքում հակամարտությունների վերաբերյալ, հորդորել է ԵԱՀԿ-ում ավելի սերտ համագործակցություն իրականացնել։ Այս մասին հայտնում են ԵԱՀԿ-ից։


Սեդերֆելտը, խոսելով Արցախի մասին, շեշտել է, որ չնայած Արցախի տարածաշրջանում հրադադարի հաստատմանը՝ շատ ավելին պետք է անել, որպեսզի երաշխավորվի տևական խաղաղություն` տեղում խաղաղ բնակիչների տառապանքը թեթևացնելու համար:


«Հիմնվելով Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների հետ մեր լավ համագործակցության վրա՝ ԵԱՀԿ ԽՎ-ն պատրաստ է խրախուսել միջխորհրդարանական երկխոսությունը՝ աջակցելու այս խաղաղ գործընթացին»,-ասել է Սեդերֆելտը:

Comentários


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page