top of page

Գեղարքունիքում թշնամին գրավել է 5 հատ Աջափնյակի շրջանի չափ տարածք

  • Sep 14, 2022
  • 1 min read

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔՈՒՄ ԹՇՆԱՄԻՆ ԳՐԱՎԵԼ Է 5 ՀԱՏ ԱՋԱՓՆՅԱԿԻ ՇՐՋԱՆԻ ՉԱՓ ՏԱՐԱԾՔ

  • Միայն Գեղարքունիքում թշնամու ԳՐԱՎԱԾ տարածքը հավասար է 5 հատ Աջափնյակի վարչական շրջանի տարածքի, իսկ ՀՀ դե-ֆակտո թուրքական վարչախմբի պարագլուխն այդ երևույթը համարում է «հսկողություն սահմանել»։

  • Ախպրաձորի ուղղությամբ թշնամին ՀՀ միջազգայնորեն ճանաչված համարվող տարածքում առաջացել է շուրջ 4.5 կմ՝ հասնելով Խորափոր լեռանը (2906.5 մ) և հայտնվելով Ախպրաձոր բնակավայրից շուրջ 4.5 կմ հեռավորության վրա։

  • Վերին Շորժայի ուղղությամբ թշնամին ՀՀ միջազգայնորեն ճանաչված համարվող տարածքում առաջացել է շուրջ 8 կմ՝ հասնելով Ճերմակաքար (2747.8 մ), Ուխտասար (2851 մ) և 2484 մ նիշով անանուն բարձունքներին և հայտնվելով Վերին Շորժա բնակավայրից շուրջ 700 մ հեռավորության վրա։

  • Նորաբակի ուղղությամբ թշնամին ՀՀ միջազգայնորեն ճանաչված համարվող տարածքում առաջացել է շուրջ 7 կմ՝ հասնելով 2338.6 մ նիշով անանուն բարձունքին և հայտնվելով Նորաբակ բնակավայրից շուրջ 2 կմ հեռավորության վրա։


Էդգար Էլբակյանի ֆեյսբուքյան էջից



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page