top of page

«ԿԸՀ-ն գտնվում է Կառավարության ազդեցության և վերահսկողության ներքո». Էդգար Ղազարյան

  • May 18, 2021
  • 1 min read


Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ֆիզիկական ներկայությունը կառավարության շենքում, նախընտրական շրջանում, առավել եւս երբ իշխող քաղաքական ուժը հայտարարել է ընտրությանն իր մասնակցության մասին, արդեն իսկ ցցուն ապացույց է, որ անկախ սահմանադրական մարմին հանդիսացող Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնվում է Կառավարության ազդեցության եւ վերահսկողության ներքո: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:


«Կամ ի՞նչ գործ ունի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր Սահմանադրական լիազորությունների կատարումը քննարկի Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ: Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնում իմ առաքելության ընթացքում Լեհաստանում կազմակերպվել է թե՛ նախագահի, թե՛ խորհրդարանի ընտրություններ, սակայն ո՛չ կառավարությունը, ո՛չ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դրա կազմակերպմանն առնչվող հարցերը որեւէ դեսպանի հետ չեն քննարկել:


Խեղկատակության եւ խայտառակության անվերջանալի գլխապտույտը ոչ մի կերպ չի ավարտվում»,- գրել է Ղազարյանը։




Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page