Պետական կառավարման համակարգն արժեզրկվում է. Էդգար Ղազարյան
- Jun 4, 2021
- 1 min read

ՀՀ պետական, հասարակական գործիչ, դիվանագետ, գիտնական Էդգար Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի կայքում հաղորդագրություն է հրապարակված՝ 2021 թվականի հունիսի 4-ին ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի թիվ 2 նիստի կայացման մասին։ Հարկ է նկատել, որ ՀՀ կառավարության կողմից սահմանված «Մարզի խորհրդի կառավարման և գործունեության» կարգի 2-րդ կետով սահմանվում է, որ մարզի խորհրդի կազմում ընդգրկվում են մարզպետը, նրա տեղակալը (տեղակալները), մարզի համայնքների ղեկավարները։ Հրապարակված լուսանկարներից պարզ է դառնում, որ ՀՀ Վայոց ձորի մարզի ընդամենը ութ համայնքների ղեկավարներից, մարզի խորհրդին մասնակցել են միայն երկուսը՝ Արենի և Եղեգիս համայնքների ղեկավարները։
Այսինքն` մարզի խորհրդի 10 անդամներից նիստին մասնակցել են 4-ը, որից երկուսը՝ մարզպետն ու իր տեղակալն են (մարզպետի մյուս տեղակալի պաշտոնը թափուր է Զինված ուժերի հայտարարությունից հետո մարզպետի տեղակալներից մեկի հրաժարականից հետո)։ Բոլոր ինստիտուտների արժեզրկումն ու վարկաբեկումը դարձել է այս հանցավոր իշխանությունների կենսակերպը կառավարման բոլոր մակարդակներում և օղակներում»։
Commentaires