Search
«Հողատուների աջակից լինելը նշանակում է աջակցել թուրք-ադրբեջանական շահերին». Էդուարդ Շարմազանով
- May 24, 2021
- 1 min read

«Կապիտուլյանտներն անամոթաբար հայտարարում են, որ Տավուշի մարզում կան ադրբեջանական հողեր, որ գտնվում են մեր վերահսկողության տակ»: Այս մասին ֆեսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը և հավելել, որ սա արդեն թրքասիրության վերջն է:
Շարմազանովի կարծիքով, եթե այսպես շարունակվի, ապա իշխանությունները շուտով իրենց հողատու առաջնորրդի «կառուցողական» գործընկերոջ նման կհայտարարեն,որ Երեւանն էլ պատմական ադրբեջանական տարածք է։
«Այս ամենը կանխելու համար չպետք է թույլ տալ կապիտուլյանտների վերարտադրությունը։Հողատուների աջակից լինելը նշանակում է աջակցել թուրք-ադրբեջանական շահերին»,- գրել է նա։
Comentarios