top of page

Կապիտուլյանտ իշխանությունները մսխեցին մեր անկախությունը և դարձան «ռեգբիի անճոռնի գնդակ». Շարմազանով

  • Jul 5, 2021
  • 1 min read

ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է.


«Խաղաղության չարաշահումն ավելի է աղետավոր պարտված ժողովրդի համար,քան նույնիսկ պատերազմը։


Կապիտուլյանտ իշխանությունները ՀԱՊԿ-ի արձագանքը «տարօրինակ» որակեցին, բայց մոռացել են, որ իրենց «լայքասեր» առաջնորդը դեռ 2018-ին ամենամեծ հարվածը հասցրեց թե Հայաստանի և թե ՀԱՊԿ-ի շահերին՝ քրեական գործ կարելով ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Խաչատուրովի դեմ։


Դուք մսխեցիք մեր անկախությունը ու դարձել եք թուրքերի ու տարբեր ուժային կենտրոնների համար «ռեգբիի անճոռնի գնդակ»՝ ով ինչպես ուզում՝ խփում է։


Կապիտուլյացիայից ավելի զզվելի մուրացկանությունն է՝ ամեն ինչ զիջենք թուրքին ,միայն թե չհարձակվի տրամաբանությամբ։ Իսկ թշնամին դա շատ լավ հասկանում է ու հենց այդ պատճառով կապիտուլյանտների «քթից բռնած» նորանոր պահանջներ է դնում։

Հետո ասում են՝ բա ո՞նց կործանվեցին մեր թագավորությունները։


Հենց այսպես, դասեր չքաղելով պատմությունից ու նվաստացուցիչ հարմարվողականություն քարոզելով։ Սրանց համար բոլորը մեղավոր են՝ Հուլիոս Կեսարից մինչև ՀԱՊԿ-ը, բայց ոչ երբեք իրենց կապիտուլյանտը»։



Comentarios


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page