Երկրի անվտանգությունը մսխած ուժն անամոթաբար խոսում է ինքնիշխանությունից․ Շարմազանով
- Aug 9, 2021
- 1 min read

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Դուք ու՞ր,ինքնիշխանությունն ու անվտագութունն ուր։
Երկրի ինքնիշխանությունն ու անվտանգությունը մսխած ուժն անամոթաբար խոսում է ինքնիշխանությունից։
Դուք եք ասել ՝նոր պատերազմ,նոր տարածքներ։ Արդյունքը.Արցախի 75 տոկոսը տրվել է թշնամուն։
Դուք եք ասել ՝ Արցախի օդը պաշտպանված է։ Արդյունքը. անձրեւի ու կարկուտի նման «օդից թափում »էին ռումբերը ։
Կապիտուլյացիայի խորհրդանիշն էր ասում՝ բանակցությունը սկսում եմ իմ սեփական կետից։ Արդյունքը.թուրքը հասավ Շուշի ։
Նա էր ասում ի՞նչ պետք է,դա էլ կբանակցեմ։ Արդյունքը.թե նոյեմբերի 9-ին եւ թե հունվարի 11-ին թշնամու պայմաններով կապիտուլյացիա ստորագրեց,որը շատերը բնորոշում են որպես «ղազագիր»։
Ասում էր՝ Հայաստանի ինքնիշխանության մակարդակը շեշտակի բարձրանալու է։ Արդյունքը. թուրքը երեք ամիս շարունակ 1000 զինվորով հատել է մեր պետության սահմանն ու նորանոր պահանջներ է թելադրում։
Դուք եք ձեր ապաշնորհ ու ապազգային քայլերի արդյունքում հանգեցրել Արցախի մեծ մասի հանձնմանն ու Հայաստանում ադրբեջանական զինուժի տեղակայմանը։
Դուք եք հոկտեմբերի 19-20-ին հրաժարվել ՌԴ նախագահի պատերազմը կանգնեցնելու առաջարկից։
Արդյունքը. Հադրութի ,Շուշիի եւ հազարավոր նահատակների կորուստ։
Ձեր «ինքնիշխան» քաղաքականության արդյունքում թուրքը Հայաստանում է։ Ու այսքանից հետո դուք դեռ խոսու՞մ եք»։
Comments