2021-ի կրթության բյուջե․ առանցքային ո՞ր ծրագրերն են դուրս մնացել ոլորտից
- Jun 25, 2021
- 1 min read

Ընթացիկ տարվա ՀՀ բյուջեն կազմում է 1,850,877,541.2 դրամ, որից 177,648,938 դրամը հատկացվում է կրթութական համակարգին։ Տոկոսային արտահայտությամբ՝ կրթության ֆինանսավորումը կազմում է 9.5%։ Փաստացի, մեր երկրում կրթությանը հատկացվող ծախսերը նվազել են, քանի որ 2020- ին հատկացվել է 179,744,957.1 դրամ՝ 9.6% ( անցյալ տարվա բյուջեն կազմել է 1,855,697,119.5 դրամ):
Այնպիսի առանցքային ծրագրի, ինչպիսին է «Կրթության որակի ապահովումը, ֆինանսավորումը նվազել է մոտ 830 հազար դրամով։ Նվազել են նաև «Գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների», «Գրահատարակչության և գրադարանների» ծրագրերի ֆինանսավորումները։
Փոխարենն աճել է «Հանրակրթության», «Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդնում» ծրագրերի ֆինանսավորումը։
Քիչ չեն խնդիրները Հայաստանի ակադեմիական համայնքում, մասնավորապես, բուհական կրթության ոլորտում․ ուսանողները հիմնականում կարիք ունեն որակյալ դասավանդման։ Այդ մասին պետք է հոգա պետությունը, սակայն, ինչպես ցույց են տալիս բյուջեի հատկացումները, խնդիրները կարգավորվելու փոխարեն մատնվում են անուշադրության։
Ստորև ներկայացնում ենք 2021թ․-ի ՀՀ բյուջեից տարբեր ծրագրերի իրականացմանն ուղղված հատկացումների աղյուսակը․

Ինչպես տեսնում ենք վերը թվարկածից, «Նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթություն», «Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ոլորտում մասնագետների պատրաստում և վերապատրաստում» ծրագրերը ներառված չեն ոլորտում։
Այսպիսով, 2021- ի բյուջեի հատկացումներից ելնելով, կարող ենք արձանագրել, որ կրթության ոլորտում առանցքային հարցեր կան, որոնց պատշաճ ուշադրություն չի դարձվում։
Comments