top of page

Էդվարդ Հովհաննիսյանին անգործ չեն թողնի. «Հրապարակ»

  • Jul 16, 2021
  • 1 min read


«Հրապարակ» օրաթերթը գրում է.


«Երեկ՝ հուլիսի 15-ին, «Հրապարակ»-ը տեղեկություն ստացավ, որ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Ընդ որում, նա իր այդ «ցանկության» մասին իմացել է առավոտյան՝ կառավարության նիստից առաջ։


Նիստից հետո, «Հրապարակ»ի տեղեկություններով, Հովհաննիսյանը գնացել է ՊԵԿ, հավաքել աշխատակազմի մի մասին, ասել, որ հեռանում է: Նրան մխիթարել են, թե անգործ չես մնա՝ մի պաշտոն կառաջարկեն։ Ի դեպ, այս շտապողականության իմաստն ուղղակի չկար, քանի որ ընդամենը մի 20 օրից նոր կառավարություն է ձեւավորվելու, և դա կարելի էր անել նոր կառավարության կազմում Հովհաննիսյանին չընդգրկելու ճանապարհով»։



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page