top of page

Եգիպտոսը սկսում է գումար գանձել տուրիստական վիզաների համար. «News.am»

  • May 21, 2021
  • 1 min read


Եգիպտոսի հայտնի Հուրգադա եւ Շարմ էլ-Շեյխ հանգստավայրեր ժամանող զբոսաշրջիկներն այժմ ստիպված են վճարել վիզայի համար, հայտնում է «Տուրպրոմ»-ը:

Երկրում ավարտվել է օտարերկրյա հյուրերին անվճար վիզաների տրամադրման պրոմո շրջանը. այժմ յուրաքանչյուր հանգստացող դրա համար պետք է 25 դոլար վճարի:


2020 թվականի պահանջարկը խթանելու համար Եգիպտոսի կառավարությունը հավանություն էր տվել Կարմիր ծովի հանգստավայրեր ժամանող զբոսաշրջիկներին համավարակի ընթացքում մուտքի արտոնագրի վճարներից ազատելու առաջարկին: Ակցիան գործում էր 2020 թվականի նոյեմբերի 1-ից 2021 թվականի ապրիլի 30-ը:


Տուրիստական գործակալությունները Եգիպտոսի կառավարությանը կոչ են արել արտոնյալ ժամանակահատվածը երկարացնել մինչ հաջորդ ձմեռային տուրիստական սեզոնի սկիզբը, որը սովորաբար սկսվում է նոյեմբերի 1-ից: Այս միջոցը կօգնի աջակցել սահմանափակումներից տուժած ալարտին: Բայց երկիր մուտք գործելու համար վճարը, այնուամենայնիվ, ներդրվել է:


Վիզա ստանալու համար ճանապարհորդները պետք է անձնագիր ներկայացնեն, որն ուժի մեջ կլինի այցից հետո առնվազն վեց ամիս, եւ տուրիստական վաուչեր:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page