top of page

Եկամտահարկի վերադարձի ծրագիրն աստիճաբանար կդադարեցվի. գործադիրն ընդունեց նախագիծը

  • Aug 12, 2021
  • 1 min read

Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանություն տվեց «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագծին, որով առաջարկվում է փոխել հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսագումարների չափով եկամտային հարկի վերադարձի արտոնության ուղղվածությունը։


ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ հիփոթեքային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկը 2022-ի հուլիսի 1-ից հետո ստացված հիփոտեքային վարկերի մասով չի վերադարձվում, եթե սույն հոդվածի 1-ին մասով սահմանված անշարժ գույքը գտնվում է, կառուցվում է կամ կառուցվելու է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված՝ շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի)՝ Երևան քաղաքի վարչական տարածքում ներառված առաջին գոտում։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page