top of page

Ֆինանսների նախարարությունը թերացել է. կադրային փոփոխություններին սպասելիս. «Ժողովուրդ»

  • Aug 14, 2021
  • 1 min read

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Եկամտահարկի վերադարձի դադարեցման վերաբերյալ նախագիծն արդեն հասցրել է լուրջ մտահոգություններ առաջացանել ոչ միայն կառուցապատողների, երիտասարդ ընտանիքների, այլև առևտրային բանկերի մոտ:


Քանի որ հենց այս ծրագրի շնորհիվ բազմաթիվ երիտասարդներ բնակարանատեր դարձան, ինչից շահեցին նաև բանկերը:


Բայց սա դեռ ամենը չէ. օգոստոսի 12-ին կառավարությունը որոշում է կայացրել դադարեցնել եկամտահարկի վերադարձի գործընթացը Երևանում, որից հետո միայն այդ որոշման նախագիծը հայտնվել է e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքէջում: Բայց նկատենք, որ այն պետք է նշված կայքէջում տեղադրվեր ավելի վաղ, որով ներկայացվելու էր հանրային քննարկման:


Թե ինչու է այս հարցում ֆինանսների նախարարությունը թերացել, թերևս զարմանալի չէ, քանի որ այս նախարարությունում կադրային փոփոխություն է տեղի ունեցել. Ատոմ Ջանջուղազյանին փոխարինել է Տիգրան Խաչատրյանը:


Հավանաբար, բոլորը սրտատրոփ սպասելով կադրային փոփոխություններին՝ մոռացել են նախագիծը ժամանակին ներկայացնել հանրային քննարկման»:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page