Search
«Եկեք պատվաստվենք» ակցիայի ընթացքում Վանաձորում պատվաստվել է 360 մարդ
- Nov 6, 2021
- 1 min read

«Եկեք պատվաստվենք» ակցիայի ընթացքում Վանաձորում ընդհանուր առմամբ պատվաստվել է ավելի քան 360 մարդ։ Այդ մասին տեղեկացնում է Հայկական Կարմիր խաչի ընկերությունը։
Հիշեցնենք՝ Վանաձորի Շառլ Ազնավուրի անվ. մշակույթի պալատում մեկնարկել էր պատվաստման գործընթացը: Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորներն աջակցում էին գործընթացի կազմակերպմանը, տրամադրում են տեղեկատվական և պաշտպանիչ նյութեր։
Comments