top of page

Փաշինյանը պարբերաբար մեղադրանքներ է ուղղում եկեղեցուն և եկեղեցականներին. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան

  • Jun 15, 2021
  • 1 min read

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի նման կեցվածքի պատճառները շատ են ու տարբեր, բայց 168.am-ի հետ զրույցում նա առանձնացրեց միայն մեկը՝ «հոգեբանականը».


«Նիկոլ Փաշինյանը իր պաշտոնավարման առաջին իսկ օրից ուղղակի մատնված է անճարության, որը իր մեջ ստեղծել է չափազանց դեպրեսիվ հոգեվիճակ: Ապրելու իմաստը չկորցնելու և ինքնասպանությունից խույս տալու համար Փաշինյանին ուղղակի օդի պես անհրաժեշտ են մեղավորներ, որոնց ուսերին նա կկարողանա բեռնել իր ձախողումների պատասխանատվությունը: Մեղավորների ու պատասխանատուների փնտրտուքի ճանապարհին Փաշինյանը կառչում է քիչ թե շատ հայտնի որևէ հաստատության կամ անձի, և զարմանալի կլիներ, որ այդ մեղավորների ցանկի առաջին շարքում նրա կողմից ներկայացված չլինեին եկեղեցին և եկեղեցականները»:


Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը հավելեց, որ հունիսի 20-ին՝ խորհրդարանական ընտրությունների օրը, չպետք է ընտրել Նիկոլ Փաշինյանի կուսակցությանը, որպեսզի առիթ ստեղծվի հանգստանալու թե՛ Նիկոլ Փաշինյանին, թե՛ բազմատանջ մեր երկրին ու ժողովրդին:


Comentarios


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page