top of page

Կայացել է հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստը

  • Sep 14, 2021
  • 1 min read


Սեպտեմբերի 14-ին Երևանում կայացել է տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական՝ 8-րդ նիստը։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:


Հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով Երևան է ժամանել Ուկրաինայի սոցիալական քաղաքականության նախարար Մարինա Լազեբնայայի գլխավորած պատվիրակությունը։


Հանձնաժողովի համանախագահներն են․ հայկական կողմից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ուկրաինական կողմից՝ Ուկրաինայի սոցիալական քաղաքականության նախարար Մարինա Լազեբնայան։


Հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցել են Հայաստանի և Ուկրաինայի պետական մարմինների պաշտոնյաներ, Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը և Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուլեբան, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, Ուկրաինայի ժողովրդական պատգամավորներ Դարյա Վոլոդինան և Արտյոմ Դմիտրուկը։


Ողջունելով նիստի մանսակիցներին և շնորհակալություն հայտնելով երկու օրերին ուկրաինական պատվիրակության կատարած աշխատանքի համար՝ Վահան Քերոբյանը նշել է․


«Միջկառավարական հանձնաժողովի գործադրած ջանքերը լավ հիմքեր կստեղծեն հայ-ուկրաինական առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման համար: Կարծում եմ՝ մենք լավ նախադրյալներ ենք ստեղծել երկկողմ հարաբերությունների զարգացման տեմպերը էապես բարելավելու համար»:

Comentários


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page