top of page

Election.am-ը ԿԸՀ-ի հետ կապ չունի և հայտնի չէ, թե որտեղից են վերցվել հրապարակված թվերը

  • Jun 23, 2021
  • 1 min read


Մամուլում հրապարակվում են թվեր, ըստ որոնց՝ ընտրությունների արդյունքները փոփոխվում են, և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ստացած քվեները 120 հազարով պակասել են արդեն։


Այդ թվերը հրապարակվում են՝ համաձայն election.am կայքի հրապարակած տվյալների։


«Այդ կայքը որևէ կապ չունի ԿԸՀ-ի հետ, և հասկանալի չէ՝ որտեղից են վերցվում դրանք»,- MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահի խոսնակ Հերմինե Հարությունյանը։


Մեր հարցին, թե վերահաշվարկի տվյալները ե՞րբ կհրապարակի ԿԸՀ- ն, Հարությունյանը պատասխանեց, որ ամփոփ տվյալներն, ամենայն հավանականությամբ, կհրապարակվեն վաղը՝ հունիսի 24- ին։


Նա հավելեց նաև, որ վերահաշվարկի տվյալները ԿԸՀ-ն այս պահին որևէ հարթակում չի հրապարակում

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page