Search
Նոր նիշերով համարանիշեր ցանկացողներին սպասարկելու են էլեկտրոնային եղանակով
- Jul 4, 2021
- 1 min read

Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներում նոր նիշերով համարանիշեր ձեռք բերելու ցանկություն ունեցող քաղաքացիների սպասարկումն իրականացվելու է բացառապես էլեկտրոնային եղանակով։ Այս մասին հայտնում է ճանապարհային ոստիկանությունը։
Համավարակի տարածման կանխարգելման նպատակով քաղաքացիների սպասարկումը կիրականացվի համապատասխան էլփոստերի հասցեներին կամ e-request հարթակի միջոցով հերթագրման նպատակով հաղորդագրություն ուղարկելու արդյունքում՝ հրավերի հիման վրա:
Comments