top of page

Կողմնորոշվեք՝ Ձեր հոգին ինչի՞ց է փառավորվում․ Էլինար Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին

  • Aug 25, 2021
  • 1 min read


Այն, ինչ կատարվում է ԱԺ դահլիճում, ունի հստակ ուղղորդում։ Այդ մասին այսօր խորհրդարանում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։


Նրա խոսքով՝ այս երկու օրերին ամենավտանգավոր միտքը հնչել է Նիկոլ Փաշինյանից, երբ նա քաջալերում էր ՊՊԾ-ի կողմից կիրառվող բռնությունը։


«Դեռ 13 տարի առաջ ձեր ղեկավարն ասում էր՝ հոգիս փառավորվում է, երբ մարդիկ փայտերով հարձակվում են ոստիկանների վրա։ Երեկ Նիկոլ Փաշինյանի հոգին փառավորվում էր, երբ ՊՊԾ-ականներն ուժ էին կիրառում պատգամավորի նկատմամբ։ Հիմա կողմնորոշվեք՝ Ձեր հոգին ինչի՞ց է փառավորվում․ երբ ՊՊԾ-ի նկատմամբ են բռնություն կիրառո՞ւմ, թե՞ երբ ՊՊԾ-ն է բռնություն կիրառում»,- դիմելով Փաշինյանին, հարցրեց Էլինար Վարդանյանը։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page