top of page

Ելփին գյուղում հրդեհ է բռնկվել

  • Sep 18, 2021
  • 1 min read


Սեպտեմբերի 17-ին, ժամը 21։53-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ելփին գյուղում այրվում է անասնակեր։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:


Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 14-րդ փողոցի 3-րդ փակուղու տներից երկուսի անասնագոմերի և տներից մեկի օժանդակ շինության տանիքներում:


Հրդեհը մեկուսացվել է սեպտեմբերի 18-ին, ժամը 01:13-ին, մարվել՝ 04:27-ին: Այրվել են տներից մեկի անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (50 քմ), կից ծածկը (50 քմ), 1000 հակ անասնակեր, անկել՝ 16 հնդկահավ, 2 հորթ, և այրվել են տներից մյուսի օժանդակ շինության (25 քմ) տանիքի փայտե կառուցատարրերն, անասնագոմի կից ծածկը՝ մասամբ (մոտ 15 քմ):

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page