top of page

Էմանուել Մակրոնը ողջունել է 10 հայ ռազմագերիների վերադարձը



Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ողջունել է դեկտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից 10 հայ ռազմագերիների ազատ արձակումը և նրանց վերադարձը Հայաստան։ «Ազատ են արձակվել 10 հայ զինվորներ։ Ես ցանկանում եմ ողջունել Եվրոպական Միության վճռական գործողությունները, որոնց օգնությամբ մենք կշարունակենք առաջ տանել երկխոսության այդ ուղին, որը տանում է դեպի խաղաղություն Ադրբեջանի և Հայաստանի միջև: Մենք առաջ ենք գնում»,- գրել է Մակրոնը «Թվիթեր»-ում։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 10 հայ ռազմագերիներ են վերադարձել հայրենիք։ Նրանք գերեվարվել էին նոյեմբերի 16-ին՝ ադրբեջանական սադրանքի արդյունքում։ Հիշեցնենք՝ դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայացել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Հաջորդ օրը կրկին Բրյուսելում հանդիպել էին Նիկոլ Փաշինյանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Իլհամ Ալիևը։


Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page