Եմենում առևանգել են ՄԱԿ-ի հինգ աշխատակիցների
ՄԱԿ-ի մարդասիրական կառույցներից մեկի 5 աշխատակիցներ փետրվարի 12-ի առավոտյան առևանգվել են։
Նրանց թվում են չորս եմենցիներ և մեկ օտարերկրացի։ Այս մասին փետրվարի 13-ին Yemen News թերթին հայտնել է Եմենում մարդասիրական օգնության համակարգող և համակարգողի հասարակայնության հետ կապերի ավագ խորհրդական Ռասսել Գիկին։
«ՄԱԿ-ի աշխատակիցները վերադառնում էին Ադեն դաշտային առաքելության ավարտից հետո։ Միավորված ազգերի կազմակերպությունը սերտ կապի մեջ է իշխանությունների հետ, որպեսզի հասնի նրանց ազատ արձակմանը»,- ասել է նա։
Նախնական տվյալներով ՝ անհայտ զինյալները, ենթադրաբար, Եմենում տեղակայված «Ալ-Քաիդա» խմբավորման անդամ են։
Գրոհայինները հաճախ են պատանդներ վերցնում, որպեսզի նրանց փոխանակեն բանտարկյալների կամ գումարի հետ։
Comments