top of page

«Դիմակայելու համար» ԵՄ-ն Սյունիքին 80 մլն եվրո գումար կտրամադրի. Արման Եղոյան



Արցախյան պատերազմից հետո ԵՄ շահերը փոխվեցին. միությունը տեսավ, որ դուրս է մնում գործընթացներից, ուստի որոշեց նման ներդրումներ իրականացնել: Այդ մասին «Հանրային» հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով 2,6 մլրդ եվրո ներդրումներին:


Նրա խոսքով՝ եթե, օրինակ, ԵՄ-ին պետք է կապվել Իրանի հետ, բնականաբար, ճանապարհ է պետք, ուստի պետք է ներդրում լինի:


«Իրենք չեն թելադրում, թե ինչի վրա պետք է ծախսվեն այդ գումարները: Այս դեպքում տվել են հինգ ուղենշային ծրագիր, մեկը՝ միջին և փոքր բիզնեսին աջակցելու համար է, որին տրամադրվելու է 500 մլն եվրո գումար: Մյուս ծրագիրը հարավային շրջանների դիմակայունության ամրապնդմանն է ուղղված՝ գյուղատնտեսությունից մինչև տուրիզմ և առողջապահություն»,- ասաց նա:


Արման Եղոյանը տեղեկացրեց, որ հարավային շրջան ասելով` հաշվի է առնվել Սյունիքի մարզը: Նա նշեց, որ միայն Սյունիքի մարզին տրամադրվելու է 80 մլն եվրո, քանի որ այնտեղ կա նոր իրավիճակ:


«Այնտեղ կա ենթակառուցվածքների պրոբլեմ և առկա են որոշակի անվտանգային խնդիրներ»,- ասաց Արման Եղոյանը, ապա հավելեց, որ այդ ամենին դիմակայելու համար է Սյունիքին գումար տրամադրվելու:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page