ՀՀ-ում ընտրողների ընդհանուր թիվը 2.578.678 է
- Jun 19, 2021
- 1 min read

ՀՀ ոստիկանությունը հրապարակել է ՀՀ-ում ընտրողների ընդհանուր թիվը:
«Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվն է 2.578.678, որից՝
-այլ համայնքի հաշվառում ունեցող, ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես հանված և ըստ քվեարկելու օրը գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակ ընդգրկված` 16563.
-Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող, քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի մոտակա ընտրական տեղամասի ընտրողների ցուցակ ընդգրկված` 1479.
-քվեարկության օրը ընտրական տեղամասեր գործուղվող, իրենց հաշվառման վայրի ընտրողների ցուցակից հանված և ընտրական տեղամասում քվեարկող ոստիկանների ցուցակ ընդգրկված` 3186.
-ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատություններում քվեարկությանը մասնակցող ընտրողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված` 1505»,- հայտնում են ոստիկանությունից:
Comentários