top of page

Հարցումը բացահայտել է հայաստանցիների ընտրական ակտիվությունն ու նախընտրությունները

  • May 29, 2021
  • 1 min read


Արտահերթ խորհրդարանական ընտրություններին անպայման մասնակցելու է ընտրողների մեծամասնությունը, իշխող կուսակցությունը առաջատարն է ընտրողների նախապատվության ցուցակում: Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) անցկացրած հարցման համաձայն, ՀՀ քաղաքացիների 26 տոկոսը կրկին կքվեարկի իշխող «Իմ քայլը»/ «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության օգտին հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ։


Հարցին, թե որ քաղաքական կուսակցության օգտին, եթե այդպիսին կա, դուք կքվեարկեիք հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններին, հարցվածների 1 տոկոսի միջակայքում պատասխանել է Հայ Յեղափոխական Դաշնակցության, «Բարգավաճ Հայաստան», Հայաստանի Հանրապետական, «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Սասնա Ծռեր», «Քաղաքացու որոշում», «Հայրենիք» և «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների օգտին։ Քաղաքացիների 55 տոկոս դժվարացել է/ չի պատասխանել հարցին։


Հայաստանի բնակիչների շրջանում հետազոտության տվյալները հավաքվել են 2021թ. ապրիլի 8-ից մայիսի 4-ի միջակայքում: Հարցման ընտրանքը կազմել է 1502 մարդ: Հայաստանի 5 մարզերում՝ Արարատում, Գեղարքունիքում, Շիրակում, Սյունիքում և Տավուշում անցկացվել են 299 լրացուցիչ հարցազրույցներ՝ մարզային առանձնահատկությունները ներկայացնելու համար: Հարցումն անցկացվել է հեռախոսային զանգերի միջոցով՝ պատահական ընտրանքով: Հետազոտությունն իրականացնողները նշում են, որ վիճակագրական սխալի չափը չի գերազանցում 2.5 տոկոսը:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page