top of page

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ժամին իրականացրել է նախընտրական քարոզչություն. հայտարարություն

  • Jun 4, 2021
  • 1 min read

Նիկոլ Փաշինյանը, փաստացի զբաղեցնելով քաղաքական պաշտոն, աշխատանքային ժամին իրականացրել է նախընտրական քարոզչություն. «Ընտրությունների վերահսկման կոմիտեն» կդիմի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ընտրությունների վերահսկման կոմետե»-ն։


«Ընտրությունների վերահսկման կոմետե»-ի կողմից համացանցի մշտադիտարկման արդյունքում հայտնաբերվել է, որ այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, փաստացի զբաղեցնելով քաղաքական պաշտոն, աշխատանքային ժամին իրականացրել է նախընտրական քարոզչություն։ Այդ գործունեությանը մասնակցել են նույն կուսակցության պատգամավորի թեկնածուներ Արսեն Թորոսյանը և Գարիկ Սարգսյանը, որոնք նույնպես հանդիսանում են քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք։


Դա ոչ միայն հակասում է ընտրական իրավունքի և հանրային ծառայության սկզբունքներին, այլև ուղիղ խախտում է պաշտոնատար անձանց էթիկայի կանոնները։ Այս կապակցությամբ Ընտրությունների վերահսկմսն կոմիտեն պատրաստվում է նշված անձանց պատասխանատվության ենթարկելու հարցով դիմել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ որպես պաշտոնատար անձանց էթիկայի հարցերով իրավասու պետական մարմնի»,- նշվում է հայտարարության մեջ։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page