Search
Եթե ուզում են ԱԺ-ն անցնի բնականոն կյանքի, թող ապահովեն ընդդիմադիր թեկնածուի ընտրությունը. Վանեցյան
- Aug 5, 2021
- 1 min read

«Իշխանությունները, եթե ուզում են (իսկ իրենք հայտարարել են, որ ուզում են) Ազգային ժողովը ձևավորվի ու անցնի բնականոն աշխատանքի, թող ապահովեն ԱԺ փոխնախագահի տեղակալի ընտրությունը»,- Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Նա նաև հայտնեց, որ խմբակցությունը երկու անգամ կողմ է քվեարկել ԱԺ փոխնախագահի պաշտոնում Իշխան Սաղաթելյանի թեկնածությանը, և իրենք երրորդ անգամ էլ են կողմ քվեարկելու։
留言