top of page

Չեմ կարծում, որ գայլը թույլ կտա շանն իր կոկորդը կրծել. Եպիսկոպոսյան. «Pastinfo.am»

  • May 7, 2021
  • 2 min read



«ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը» հիմնվել է իմ, ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վրեժ Արզումանյանի և ՀՀ ԱԱԾ նախկին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ Միքայել Համբարձումյանի կողմից։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանը:


Նա նշեց, որ կառույցը գործում է երկրի ողջ տարածքում: «Ասելով, երկրի ողջ տարածքում, մենք ի նկատի ունենք նաև Արցախը: Արցախում կառույցը համակարգվում է Արցախի հերոս, ԱՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արշավիր Ղարամյանի կողմից:


«Մեր նպատակներն են` Ազգային անվտանգության համար ակնհայտ սպատնալիք հանդիսացող մարտահրավերներին դիմակայելը, արտաքին ուժերի կողմից ֆինանսավորվող ապազգային կազմակերպությունների գործունեյության մասին փաստեր հավաքելու աշխատանքներ կազմակերպելն ու լուսաբանելը, երկրի ռազմական հզորությունը ամրապնդելը, նաև ոլորտում փոփոխություններին օժանդակելը:


Ինչպես նաև պահեստազորյանին սպայակզմի բարձր հեղինակությունը պահպանելը, պահեստազորայնին սպայակզմի շահերը, իրավունքները տեղական ինքնկառավարման մարմիններում, դատական ատյաններում սպասարկելը», ասաց գեներալ-լեյտենանտը:


Նա ընդգծեց, որ ի սկզբանե այս կառույցն ստեղծել են ապաքաղաքական նպատակներով, սակայն հետագայում մտահոգվելով երկրի անվտանգային խնդիրներով, որն ըստ սպաների, ստեղծվել է ապաշնորհ կառավարման արդյունքում, որոշել են պահեստազորում գտնվող բարձրաստիճան սպաների կազմով միանալ ԳՇ-ի՝ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ, արված հայտարարությանը, համարելով, որ՝ երկրում քաղաքական կայունություն կհաստատվի միայն գործող իշխանության հրաժարականի դեպքում:


Կառույցի ներկայացուցիչները նաև իրավիճակից դուրս գալու ելքեր են առաջարկում.

«Ելքը մեկն է. հզոր համախմբմամբ, ուժերի գերագույն մոբիլիզացիայի հաշվին մեզ հաջողվելու է երկիրը փրկել փլուզումից: Մոլագար պոպուլիստներին մենք չպետք է թույլ տանք ուտել մարդկանց ուղեղները, բաժանել հասարակությունը սևերի և սպիտակների, ներկաների և նախկինների, գայլերի և գելխեղդների, ժողովրդին նույնականացնել կենդանական աշխարհի ներկացուցիչների հետ: Ես չեմ կարծում, որ գայլը թույլ կտա շանը իր կոկորդը կրծել: Մեր խորհուրդն է չշարունակել խաղալ երկրի անվտանգության հետ»,-հորդորեցին սպաները:


Նրանք հայտարարեցին, որ հնարավորության սահմաններում հետևելու են արտահերթ ընտրությունների գործընթացին՝ ընտրակաշառքի դեպքերը բացառելու համար, փորձելով պայքարել ապօրինի բոլոր երևույթների դեմ:


«Հետևելու ենք, որ նախընտրական գործընթացը անցնի բաց և թափանցիկ, համապասխանի օրենքի նորմին ու քաղաքական պայքարի էթիկային»,- ասաց Եպիսկոպոսյանը:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page