top of page

Երասխում զոհված զինծառայողը Ջրառատից էր, անչափահաս երեխաների հայր․ համայնքի ղեկավար

  • Aug 16, 2021
  • 1 min read


Այսօր Երասխում զոհված Վահան Թաթոսյանը Արմավիրի մարզի Ջրառատ համայնքից էր։ MediaHub.am-ի հետ զրույցում Ջրառատի ղեկավար Սամվել Գալստյանը հայտնեց, որ Վահան Թորոսյանն ամուսնացած էր:


«Անչափահաս երեխաներ ունի, ծառայությունով պայմանավորված` ապրում էր Արարատում։ Խելոք, աշխատող ընտանիքից էր»,- ասաց նա։


Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ի առավոտյան ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ՝ Երասխի հատվածում:


Մասնավորապես, ժամը 09:50-ի սահմաններում հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայող, 1975թ. ծնված ավագ ենթասպա Վահան Դիմիկի Թաթոսյանը:

Kommentare


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page