top of page

Երասխի հատվածում կրակոցնե՞ր են հնչել․ համայնքապետը հրաժարվում է մեկնաբանել


MediaHub.am-ի տեղեկություններով՝ գիշերը կրակոցներ են հնչել Արարատի մարզում՝ թշնամու հետ շփման գծում։


Մեզ հետ զրույցում Տիգրանաշենի համայնքապետ Լյուդվիգ Ստեփանյանը հայտնեց, որ Տիգրանաշենի հատվածում իրավիճակը հանգիստ է, վերջին օրվա ընթացքում կրակոցներ չեն եղել։


Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը հրաժարվեց տեղեկություն տրամադրել՝ նշելով որ համայնքապետարանից ևս չեն անդրադառնում սահմանին տիրող իրավիճակին։


Պաշտպանության նախարարությունից մեր հարցին ի պատասխան հայտնեցին, որ ավելի ուշ կարող են տեղեկություն տրամադրել։


Նշենք, որ Օղիկյանը վիրավորվել է ադրբեջանցիների կրակոցիներից հուլիսի 20-ին և այս պահին էլ բուժում է ստանում հիվանդանոցում։

Commentaires


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page