top of page

«Դիրքեր բարձրանալիս ասաց՝ ամեն ինչ շատ լավ է լինելու». կրտսեր սերժանտ Գեղամ Սահակյանն Արտաշատից էր



Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերից մեկի ուղղությամբ այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ադրբեջանական ԶՈՒ-երի հերթական սադրանքի հետևանքով մահացու հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող, 39-ամյա կրտսեր սերժանտ Գեղամ Լյովայի Սահակյանը Արտաշատ քաղաքից էր։


NEWS.am-ի հետ զրույցում նրա մտերիմներից մեկը պատմեց, որ կրտսեր սերժանտն ամուսնացած էր, ուներ 2 երեխա։


«Թասիբով մարդ էր, ամեն ինչին օգնող, հասնող։ Դիրքեր բարձրանալուց առաջ պարտադիր պետք է բոլոր հարազատներին հաջող ասեր։ Վերջին օրն էլ եկավ ու ասաց՝ ամեն ինչ շատ լավ է լինելու։


Յուրահատուկ տղա էր, նրա մեջ ընդհանրապես չարություն չկար»,- պատմեց մտերիմներից մեկը։




Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page