top of page

Ղրիմի վերաբերյալ Էրդողանի հայտարարությունները չի խափանում կառուցողական այցի հեռանկարը․ Պեսկով

  • Sep 26, 2021
  • 1 min read

Ռուսաստան այցի նախօրեին Ղրիմի վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները տհաճ հետք են թողնում, բայց դա ոչ մի կերպ չի խափանում հաջող և կառուցողական այցի հեռանկարները, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:


«Այս իրավիճակում, հավանաբար, մի փոքր, այսպես ասած, տհաճ հետք թողեց, որ նման հայտարարություններ սկսեցին հնչել այն օրերին, երբ ավարտվել են առաջիկա այցի նախապատրաստական աշխատանքները: Բայց, այնուամենայնիվ, դա ոչ մի կերպ չի խափանում նախագահ Էրդողանի՝ Ռուսաստան հաջող, բովանդակալից և կառուցողական աշխատանքային այցի հեռանկարները», - ասել է Պեսկովը:


Պատասխանելով այն հարցին, թե որն է ռուս-թուրքական հարաբերություններում դժվար ժամանակաշրջանի պատճառը, Պեսկովն ասել է.


«Ես չէի չափազանցնի իրավիճակը, ի վերջո, Թուրքիան մեր գործընկերն է, որի հետ մենք ունենք շատ զարգացած հարաբերություններ: Այս ֆոնին որոշ հարցերի շուրջ տարաձայնությունները դեռ պահպանվում են»:


Պեսկովը նշել է, որ Ղրիմի վերաբերյալ Էրդողանի դիրքորոշումը քաջ հայտնի է Ռուսաստանում, թուրքական կողմը դա չի թաքցրել:


Պեսկովը միաժամանակ նշել է, որ ճանաչում է բազմաթիվ թուրքերի, որոնք, լինելով մոլի ազգայնականներ, Ղրիմը համարում են թուրքական:


«Բայց, փառք Աստծո, այս ազգայնականներն իշխանության չեն: Եվ, փառք Աստծո, Թուրքիայի նախագահը չի կիսում նրանց տեսակետը», - ասել է Պեսկովը:



Comentarios


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page