top of page

Ո՞վ է նշանակվելու Էրեբունի վարչական շրջանի ղեկավար. «Իրավունք»

  • Sep 3, 2021
  • 1 min read



«Իրավունք» թերթը գրում է.


««Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն, Երեւանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավար կնշանակվի Վլադ Կիրակոսյանը: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ նա Էրեբունիում եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շտաբի պետը:


Նույն աղբյուրների փոխանցմամբ` իշխանությունը եկել է համաձայնության Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, եւ վերջինս կպաշտոնավարի մինչեւ իր ժամկետի ավարտն` այն պայմանով, որ վարչական շրջանների ղեկավարները կփոփոխվեն` ՔՊ-ական հավատարիմներով:


Էրեբունի վարչական շրջանի գործող ղեկավար Արման Աբրահամյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել` չնշելով պատճառների մասին: Սակայն, ՔՊ կուսակցության կուլիսներում ասում են, թե հրաժարականը պայմանավորված էր նրանով, որ վերջինս ընտրությունների ժամանակ որեւէ օգուտ չի տվել քաղաքական թիմին եւ իր գործառույթներում էլ թերացել է:


ՔՊ-ականներին հատկապես վրդովեցրել է այն, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքն Էրեբունիում ամենամարդաշատն է եղել: Սա էլ դարձել է ճակատագրական Ա. Աբրահամյանի համար»:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page