top of page

ՃՏՊ Երևան-Աբովյան ավտոճանապարհին․ կա 2 զոհ և մեկ տուժած

  • May 30, 2021
  • 1 min read

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մայիսի 30-ին, ժամը 04:46-ին ահազանգ է ստացել, որ Երևանի «Շանգրի Լա» խաղատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են ավտոմեքենաներ, կան զոհեր և մեկ տուժած:


Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ Երևան-Աբովյան ավտոճանապարհին «Nissan Murano» (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1995 թ․) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել սյանը։


Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը հոսպիտալացվել է Աբովյան քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության, իսկ երկու ուղևորները տեղում մահացել են։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page