top of page

Երեւան-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած 8 քաղաքացիները հիվանդանոցից դուրս են գրվել

  • Nov 20, 2021
  • 1 min read


Երեւան-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած 8 քաղաքացիները հիվանդանոցից դուրս են գրվել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է «Արմենիա» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Աշոտ Կուրղինյանը։


«Հիւվանդանոց տեղափոխվելուց հետո տուժածներից 2-ը մահացել էին, մնացած 8 քաղաքացիները անհրաժեշտ բուժումները ստանալուց հետո դուրս են գրվել, նրանց կյանքին այլեւս վտանգ չի սպառնում»,- նշել է նա:


Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին, Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ-ի հատվածում «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենան դուրս է բերել ճանապարհի երթեւեկելի գոտուց աջ եւ կողաշրջվել։ Վարորդը տեղում մահացել է։ Այդ վթարի հետեւանքով մահացել է 6 քաղաքացի, 17-ը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։

Comentarios


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page